Ղարաբաղ12:40, 25 Ապրիլ 2018
Էրդողանն ու Ալիևը հանդիպել են. անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնահարցին

Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հանդիպում են ունեցել, այնուհետև երկու երկրների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիսում ամփոփել են հանդիպման արդյունքները:
Ասուլիսի ընթացքում Էրդողանը, մեկ անգամ ևս հիշեցնելով երկու եղբայրական երկրների ջերմ հարաբերությունների մասին, հայտնել է, որ գալիք ընտրություններում հաղթելուց հետո առաջին երկիրը, որ ինքը կայցելի` կլինի Ադրբեջանը:
Շեշտելով, որ Ադրբեջանը միշտ դժվար պահերին Թուրքիայի կողքին է, Էրդողանն ասել է. «Հուլիսի 15-ից հետո (խմբ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո) մեզ առաջինը կարեկցող ու սատարող եղբայրներիցս մեկը Իլհամ Ալիևն է եղել: «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում նույնպես Ադրբեջանի կառավարությունն ու ժողովուրդը միշտ մեր կողքին են եղել»:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ Էրդողանը պնդել է, որ խնդիրը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածաքային ամբողջականության սկզբունքից ելնելով» և ավելացրել. «Ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցում վճռական ենք: Հետևողական կլինենք, որ այսօր այստեղ ձեռք բերված բոլոր համաձայնություններն ի կատար ածվեն, և կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ռազմավարական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ տեղափոխենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |