Տարածաշրջան12:43, 20 Ապրիլ 2018
Թուրքիայի վարչապետի կարծիքով Հունաստանը գյուլենականների համար ապաստան է դարձել

Թուրքիան դատապարտել է Հունաստանի դատարանի որոշումը, որով ազատ է արձակվել այն 8 թուրք զինվորականներից մեկը, ովքեր Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում են 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման հետ առնչություն ունենալու մեջ։
Միջանկյալ նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 թուրք զինվորականներ ուղղաթիռով փախել էին Հունաստան։ Պաշտոնական Անկարան արդեն 2 տարի է, ինչ Հունաստանի իշխանություններից պահանջում է նրանց արտահանձնումը։
«Հունաստանը մեզ համար բարեկամ երկիր է, մեր թշնամիները պետք է լինեն նաև նրանց թշնամիները։ Մեզ համար անընդունելի է, որ գյուլենական ահաբեկչական կազմակերպության անդամներին պաշտպանում են և ապաստան տալիս, այն դեպքում երբ նրանք մասնակցել են մեր երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին։ Վերջին օրերին տեսնում ենք, որ Հունաստանը դարձել է գյուլենականների համար ապաստարան։ Դա վնաս է հասցնում մեր հարևանությանը և բարեկամությանը։ Հուսով ենք, որ գյուլենականները կարտահանձնվեն Թուրքիային։ Չենք ցանկանում, որ դա բացասական անդրադառնա Հունաստան-Թուրքիա բարեկամության վրա»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |