Քաղաքական07:07, 20 Ապրիլ 2018
ԱՄՆ-ն չի ողջունում Թուրքիայում վաղաժամ ընտրությունները

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Վաշինգտոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 2018թ. հունիսի 24-ին տեղի ունենալիք Թուրքիայի վաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններին։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն մտահոգված է, որ վաղաժամ ընտրությունները տեղի են ունենալու արտակարգ դրության պայմաններում, քանի որ նման իրավիճակում հավանականություն կա, որ դրանք չեն լինի ազատ և արդար։
«Արտակարգ դրության ընթացքում դժվար է կազմակերպել ամբողջությամբ ազատ, արդար և թափանցիկ այնպիսի ընտրություններ, որոնք կհամապատասխանեն թուրքական օրենքներին, ինչպես նաեւ Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Անշուշտ մենք ցանկանում ենք տեսնել ազատ և արդար ընտրություններ, սակայն այդ հարցում մտահոգություններ ունենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են հասել երկրում վաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու հարցում: Նախատեսվում է, որ ընտրությունները անցկացվելու են 2018թ․ հունիսի 24-ին։
Մինչ Էրդողան-Բահչելի հանդիպումը Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |