Քաղաքական10:58, 19 Ապրիլ 2018
Թուրքիայում 7-րդ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը

Ապրիլի 18-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում երկրում գործող արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշում է կայացվել։
Արտակարգ դրությունը, որը սահմանվել էր Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, երկարաձգվել է ևս 3 ամսով: Հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում այն արդեն 7-րդ անգամ է երկարաձգվում:
Արտակարգ դրության պահպանման օգտին են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը և «Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը: Այդ քաղաքական ուժերը դաշինքով կմասնակցեն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին։
Արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ առաջարկն արվել էր նախօրեին տեղի ունեցած Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում։
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194-ը՝ վիրավորվել: Օրեր անց՝ հուլիսի 21-ին, երկրում հայտարարվեց եռամսյա արտակարգ դրություն, որն արդեն 6 անգամ երկարաձգվել է: Արտակարգ դրության ընթացքում ողջ երկրով մեկ տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, փակվել են բազմաթիվ ընդդիմադիր թերթեր ու հեռուստաալիքներ, հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով տասնյակ հազարավոր պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |