Քաղաքական12:39, 19 Ապրիլ 2018
Քեմալականները դեռևս չեն կողմնորոշվել նախագահի թեկնածու առաջադրելու հարցում

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) խոսնակ Բուլենթ Թեզջանը խոսել է այն հարցի մասին, թե իրենց կուսակցությունից ով է առաջադրվելու արտահերթ նախագահական ընտրություններում։
«Իմ սրտով կլինի Քեմալ Քըլըչդաչօղլուի թեկնածությունը, սակայն իմ իրավասության մեջ չի մտնում այս պահին ասել, թե նա է մեր թեկնածուն։ Դա պարզապես իմ ցանկությունն է: Մենք այնպիսի քաղաքական կուսակցություն չենք, որը կենտրոնանում է միայն մեկ անձի թեկնածության վրա։ Մենք ուզում ենք ընտրել այնպիսի նախագահի, ում հավանության կտան հասարակության տարբեր խավեր։ Այս հարցում կուսակցության ցանկացած անդամի թեկնածությունը դիտարկում ենք միանգամայն հնարավոր»,-ասել է թուրք քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ հայտնի է, որ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցություններն ընտրություններին հանդես են գալու միասնական թեկնածուով։ Նրանց թեկնածուն լինելու է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |