Քաղաքական14:05, 18 Ապրիլ 2018
Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո:
Էրդողանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է վաղաժամ ընտրություն անցկացնելու հարցը, որն օրեր առաջ բարձրացրել էր Բահչելին: Վերջինի ղեկավարած ԱՇԿ-ն և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) դաշինքով են մասնակցելու առաջիկա ընտրությանը:
Էրդողանը, հայտնելով, որ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2018թ. հունիսի 24-ին, նշել է. «Պետք է րոպե առաջ ընտրությունների հարցը հանել երկրի օրակարգից»:
Նշենք, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններն նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |