Միջազգային06:31, 18 Ապրիլ 2018
Եվրամիության կոշտ զեկույցը Թուրքիայի մասին

Եվրամիությունը հրապարակել է Թուրքիայի զարգացման զեկույցը, որտեղ նշվում, է, թե որ ոլորտներում ինչ հաջողություններ կամ անհաջողություններ ունի երկիրը։
Զեկույցում խոսվել է ինչպես Թուրքիայի ներքին, այնպես էլ արտաքին խնդիրների մասին։
Ներքին խնդիրներից նշվել է, որ Թուրքիայում դեռևս պահպանվում է արտակարգ դրությունը և դրա ընթացքում հազարավոր մարդիկ են ձերբակալվում։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս Թուրքիայում ձերբակալվել է 150․000 մարդ, որից 78000-ը կալանավորվել են։ Այդ ընթացքում 110․000 պետաշխատող էլ հեռացվել է աշխատանքից։
Զեկույցում խոսվել է Թուրքիայի և Եվրամիության անդամ երկրների հարաբերություններից։ Ընդգծվել է, որ դրանք գնալով վատանում են։ Անընդունելի է համարվել թուրք գործիչների ագրեսիվ հայտարարությունները ԵՄ-ի երկրների հասցեին։
Խոսվել է նաև Թուրքիայի տարբեր շրջաններում ծավալվող քուրդ զինյալների դեմ գործողությունների մասին։
«Նույնիսկ, եթե իշխանությունը ահաբեկչության դեմ պայքարելու իրավունք ունի, այնուամենայնիվ, դրա հետ մեկտեղ պետք է հարգանք ցուցաբերվի օրենքի գերակայության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների նկատմամբ»։
Թուրքական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ սա պատմության ընթացքում ամենակոշտ զեկույցներից մեկն է Թուրքիայի վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Մայիսի 19-ին Թուրքիայից, Սիրիայից և Հորդանանից բաղկացած համակարգող ստորաբաժանումները սկսել են իրենց ծառայությունը Սիրիայում։

Այս շաբաթ Աթենք մեկնող Հնդկաստանի պատվիրակությունը ևս մեկ անգամ կվկայի երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |