Տարածաշրջան12:38, 16 Ապրիլ 2018
Հույները փորձել են Էգեյան ծովի կղզիներից մեկի վրա Հունաստանի դրոշը բարձրացնել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է այն միջադեպը, երբ ապրիլի 15-ի երեկոյան Հունաստանի 3 քաղաքացիներ Էգեյան ծովի ափին գտնվող ժայռերից մեկի վրա փորձել էին բարձրացնել իրենց երկրի դրոշը։
Այդ կղզին, որի անունը չի նշվում, գտնվում է ծովափնյա Այդին նահանգի դիմաց։
Միջանկյալ նշենք, որ նշյալ փորձը կանխել 1 թուրքական առափնjա պահակախումբը։ Միջադեպը լրացուցիչ լարվածություն է առաջացրել առանց այդ էլ երկկողմ լարված հարաբերություններում։
«Հունաստանը մեր հարևանն է։ Երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար մենք Հունաստանի հետ միասին իրականացրել ենք քայլեր։ Մեր նախագահը 65 տարվա մեջ առաջին անգամ գնաց Աթենք, որը խորհրդանշական էր։ Այդ այցը օգտակար եղավ։ Երբ վերջերս հունական մի ինքնաթիռ կործանվեց մեր վարչապետը զանգահարեց Հունաստանի վարչապետին և ցավակցեց։ Հարևան ենք, լավ ու վատ օրերին պետք է միասին լինենք։ Վիճելի հարցեր կա՞ն, այո, կան։ Սակայն պետք է խուսափենք տարակարծությունները թեժացնելուց։
Մենք միշտ ասում ենք, որ վտանգավոր քայլեր մի արեք, կարող է մեծ աղետ լինել։ Երեկ երեկոյան հունական դրոշ է բարձրացվել, սակայն մեր ուժերը գնացին և կանխեցին։ Ի՞նչ կարիք կար նման բան անելու։ Չպետք է անել այնպիսի քայլեր, որոնք լարվածություն կառաջացնեն։ Այդ ամբոխավարությունից Հունաստանը օգուտ չի քաղի։ Պետք է ընտրենք երկկողմ հարաբերություններն ուժեղացնելու ճանապարհը»,-ասել է Չավուշօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |