Քաղաքական08:30, 28 Մարտ 2018
Թուրքիան արձագանքել է Եգիպտոսի խորհրդարանի քննադատություններին

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրն անդրադարձել է Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող հանձնաժողովի՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունները դատապարտող հայտարարություններին:
Բոզքըրը հայտարարել է, որ Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող հանձնաժողովը «սովորություն է դարձրել, անհիմն պնդումներ անելով, Թուրքիային մեղադրանքներ ներկայացնելը»:
Ըստ թուրք խորհրդարանականի՝ նախօրեին Եգիպտոսի խորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ հնչած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, անհիմն են և հարցին միակողմանի մոտեցման հետևանք:
Պատասխանելով քրդերի դեմ Սիրիայում և Իրաքում իրականացվող գործողությունների վերաբերյալ քննադատություններին՝ Բոզքըրը նշել է, որ Իրաքում PKK-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») առկայությունը այդ երկրի ղեկավարությանը նույնպես անհանգստացնում է:
«Հանձնաժողովի երևակայության արգասիքը հանդիսացող պնդումներով Թուրքիային թիրախավորելը ահագնացող չափերի է հասնում: Այս հայտարարություններին հայկական կողմի պնդումը ավելացնելը ցույց է տալիս այդ հանձնաժողովի հոգեկան վատառողջ վիճակը և ապացուցում դրա հակաթուրքական լինելը: Մեր կողմից լուրջ չի ընդունվում այդպիսի հիվանդագին նախաձեռնությունը:
Այդ անհեթեթ հայտարարության տակ ստորագրած անձանց կոչ ենք անում մեր երկրի դեմ սև քարոզչություն անելու և ուշադրություն շեղելու փոխարեն իրականացնել Եգիպտոսի ժողովրդի սպասելիքները և տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար պատասխանատվություն ստանձնել»,- եզրափակել է Բոզքըրը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող հանձնաժողովը քննադատել էր Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները՝ դրանք համեմատելով Հայոց ցեղասպանության հետ։
«Այս նոր զանգվածային ոչնչացումները մեզ հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները»-ասված էր հայտարարության մեջ:
Կոմիտեն շեշտել էր նաև, որ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունները հանդիսանում են քրդերի նկատմամբ խտրականության հողի վրա իրականացվող էթնիկ զտումներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |