Քաղաքական07:41, 28 Մարտ 2018
Էրդողանին համեմատել են Պինոչետի, Հիտլերի և Մուսոլինիի հետ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ուսանողների հանդեպ դրսևորած սպառնալից վերաբերմունքի համար:
Էրդողանը Աֆրինի օպերացիան դատապարտող ուսանողներին անվանել էր «կոմունիստ, հայրենիքի դավաճան, ահաբեկիչ» և հայտարարել, որ նրանց զրկելու է համալսարանում սովորելու իրավունքից:
Քըլըչդարօղլուն, ողջունելով ուսանողների՝ հանուն Աֆրինի կազմակերպած նախաձեռնությունը, նշել էր, որ համալսարաններում ուժ չի կարելի գործադրել:
«Համալսարանները գիտելիքի օջախներն են, այնտեղ բռնություն չպետք է լինի, հակառակ դեպքում չեն կարող գիտելիք տալ»:
Ըստ Քըլըչդարօղլուի՝ ստեղծված իրավիճակում համալսարանի ղեկավարությունն էր, որ պիտի գործեր, սակայն այլ ուժեր են այդ գործը ստանձնել:
«Աթոռին նստած անձն ուղղակիորեն միջամտում է: Ասում է. «Ձեզ չեմ թողնի՝ համալսարանում սովորեք»: Բայց դու ո՞վ ես, որ թույլ չես տալու: Համալսարանները քո հոր սեփականությո՞ւնն են, ինչ է: Սահամանդրության 42-րդ հոդվածն ասում է, որ չի կարելի խախտել որևէ մեկի կրթություն ստանալու իրավունքը: Լսու՞մ ես, պարոն, սա իմ երկրի սահմանադրությունն է ասում: Եթե ընդօրինակում ես Պինոչետին, Հիտլերին կամ Մուսոլինիին, ապա դա արդեն ուրիշ բան, դուրս արի և բացեիբաց հայտարարիր»:
Հիշեցնենք, որ Բողազիչի համալսարանում մի խումբ ուսանողներ քաղցրավենիք (լոխում) են բաժանել՝ այդպես նշելով մարտի 19-ին սիրիական Աֆրին քաղաքում Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության հաստատումը: Ուսանողների մեկ այլ խումբ էլ այդ նախաձեռնության դեմ է հանդես եկել։ Նրանք իրենց ձեռքում պաստառ են պահել, որտեղ գրված է եղել. «Ոչ օկուպացիայի և կոտորածների լոխումին»։ Ընդդիմացող ուսանողների մի մասը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները քննարկելու համար ստեղծված կոնտակտային խմբի նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները։
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |