Քաղաքական11:49, 27 Մարտ 2018
Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը առաջարկել է փակել թուրքական հյուպատոսարաններից մեկը

Ամերիկյան «Brookings» համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էրիկ Էդելմանը խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և քննադատել Թուրքիայում տիրող իրավիճակը։
«Թուրքիայի նախագահը, օգտագործելով իր մերձավորների և բարեկամների ձեռքի տակ եղած լրատվամիջոցները, շարունակաբար թշնամություն է հրահրում ԱՄՆ-ի դեմ»,- ասել է դեսպանը։
Այն բանից հետո, երբ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը եկել է իշխանության, ամերիկյան ղեկավարությունը Թուրքիայի հետ դաշնակից լինելու պատճառով աչք է փակում այնտեղ առկա մարդու իրավունքների խախտումների վրա։ Աչք է փակվել նաև, այն բանի վրա, որ Թուրքիայում չի պահպանվում օրենքի գերակայությունը:
Ամերիկացի դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսարաններից մեկի փակումը կարող է ճնշման լծակ լինել Անկարայի վրա:
«Եթե մենք փակենք ԱՄՆ-ում գտնվող հյուպատոսարաններից մեկը, ապա Թուրքիայի և վերջինիս նախագահի համար ահագին խնդիրներ կստեղծվեն»,- հավելել է Էդելմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |