Քաղաքական08:55, 26 Մարտ 2018
Հունաստանը Թուրքիային խորհուրդ է տվել հիշել հույների անկախության պայքարը

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամեննոսը, ելույթ ունենալով Հունաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը, կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի հասցեին:
Կամմենոսը Թուրքիային խորհուրդ է տվել հիշել Օսմանյան կայսրության դեմ հույն ժողովրդի անկախության պատերազմը:
Կամմենոսը մասնավորապես ասել է. «Հույն մարտիկները 1821-ին պարտության մատնեցին Օսմանյան հզոր կայսրությանը: Այդ մեծ կայսրության մասին երազողները թող նախ հիշեն 1821 թվականը: Մեր ազգային ինքնիշխանությունը կասկածի տակ դնողներին մենք պարտության կմատնենք այնպես, ինչպես դա արել ենք 1821 թվականին»:
Աթենքում տեղի ունեցած զորահանդեսից հետո ելույթ ունեցած Կամմենոսը դաշնակից պետություններին կոչ է արել աջակցել նախորդ տարվա մարտի 1-ին թուրք-հունական սահմանային հատվածում Թուրքիայի կողմից ձերբակալված 2 հույն զինվորականների ազատ արձակման գործին:
Էգեյան ծովի կզղիներից մեկում տեղի ունեցած տոնակատարությանը մասնակցած Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն էլ հայտարարել է, որ իրենք անում են ամեն հնարավորը նշյալ հույն զինվորականներին հայրենիք վերադարձնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |