Քաղաքական12:57, 26 Մարտ 2018
Էրդողան. «ԵՄ-ին անդամակցելը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վառնայում կայանալիք Թուրքիա-Եվրամիություն գագաթաժողովից առաջ խոսել է լրագրողների հետ՝ ներկայացնելով պաշտոնական Անկարայի եվրաանդամակցության հեռանկարները։
«ԵՄ-ի հետ ամուր հարաբերություններ ունենք։ Ժամանակ առ ժամանակ լինում են շրջաններ, որ մեծանում է լարվածությունը։ Չնայած ԵՄ-ը տանող ճանապարհին մեր առջև ականներ դրվեցին, այնուամենայնիվ մենք շարունակեցինք մեր նպատակային ուղին։ ԵՄ-ին անդամակցելը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը»,-ասել է Էրդողանը։
Վերջինս նշել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի որոշ ուժեր խոչընդոտներ չստեղծեն Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Մինչև հիմա Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցություններում հանդիպել է արհեստական և քաղաքական խոչընդոտների, ինչը նրա կարծիքով հանդիսանում է «երկակի չափանիշների» դրսևորում։ Ըստ նրա՝ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ այդ արհեստական և քաղաքական խոչնդոտները կվերանան։
Գագաթաժողովի շրջանակներում կխոսվի նաև ԵՄ-ի կողմից Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնության մասին։
Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել այն հարցի շուրջ , որ եվրոպական մի շարք երկրներում վճռական քայլեր չեն ձեռնարկվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում: Եվ դա թուրքական կողմին չի բավարարում։ Նա պնդել է, որ PKK-ն նաև վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար։
Հիշեցնենք, որ Վառնայում մարտի 26-ին կկայանա Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |