Քաղաքական05:49, 22 Մարտ 2018
Գերմանացի պաշտոնյաները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Գերմանիայի կանցլերի պաշտոնում 4-րդ անգամ վերընտրված Անգելա Մերկելը խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է Թուրքիայի վերջին գործողություններն Աֆրինում: Մերկելը մասնավորապես ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Անկարայի գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչները ստիպված լքում են իրենց տները։ Տեղահանության հետևանքով խաղաղ բնակչության մի մասը մահանում է, ինչն էլ անընդունելի է։
«Այս իրավիճակը վճռականորեն դատապարտում ենք»,-ասել է Մերկելը։
Այնուհետև Բունդեսթագում ելույթ է ունեցել Գերմանիայի կառավարության խոսնակ Ուլրիկե Դեմմերը և մտահոգություն հայտնել, որ Աֆրին քաղաքի մեծ մասն անցել է Թուրքիայի վերահսկողության տակ։ Հիշատակելով, որ Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունը վերաբերում է նաև Աֆրինին՝ գերմանացի պաշտոնյան ասել է, որ բոլորի համար առաջնահերություն պիտի լինի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը:
Թեմայի շուրջ խոսել է նաև Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Ռայներ Բրեուլը: Նա պահանջել է ուսումնասիրել այն մեղադրանքները, ըստ որոնց, Թուրքիան Աֆրինում կոտորած և ավերածություններ է իրականացնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |