Քաղաքական10:11, 19 Մարտ 2018
Թուրք մտավորական. «Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ»

Ընդդիմադիր հայացքներով հայտնի թուրք մտավորական Ջանդան Բադեմը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և դրան հաջորդած զարգացումները:
Արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարի մասին խոսելիս` Բադեմն ընդգծել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգում:
«ԱԶԿ-ական իշխանությունը, կոծկելով իր իրական դեմքը, խաբել է Եվրամիությանը (ԵՄ) և լիբերալներին: Հունաստանի և Հայաստանի կառավարությունները, որոնք քեմալիզմը համարում են իրենց թշնամի, իսլամիստների հարցում կարծեք թե ազնիվ ակնկալիքներ ունեին: Արդյունքը բոլորի համար հիասթափեցնող եղավ: Նկատենք, որ իսլամիստական յուրաքանչյուր շարժման վերջնարդյունքը միշտ եղել է բռնապետությունը: Այժմ, երբ իսլամիստական ֆաշիզմը ձեռք է գցել բոլոր հաստատությունները, հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգացվում ո՛չ լիբերալների, ո՛չ ալևիների, ո՛չ քրդերի և ո՛չ էլ Հայաստանի հետ: Սակայն բռնապետությունը բարդ իրավիճակում հայտնվելու դեպքում հնարավոր է կրկին սքողի իրական ինքնությունը»:
Ermenihaber.am-ի այն հարցին, թե արդյոք ԱԶԿ-ի և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) համագործակցությունն ազդել է ցյուրիխյան արձանագրությունների հարցում ԱԶԿ-ի քաղաքականության վրա, Բադեմը նշեց.
«Այո, համագործակցությունն ազդել է, բայց ոչ էականորեն: Թուրքիայում իսլամիստներն ազգայնական են, ազգայնականներն էլ իսլամիստ են: Նրանց միջև էական տարբերություն չկա»:
Անդրադառնալով հարցին, որ Թուրքիան մինչև այսօր արձանագրությունների չեղարկմանը պաշտոնապես չի արձագանքել՝ Բադեմը մեկնաբանեց. «Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ: Եվ չի լինելու առնվազն մինչև ընտրություններ»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստում չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները: Չնայած թուրքական մամուլի բուռն արձագանքին՝ Հայաստանի այս քայլին պաշտոնական Անկարայի կողմից որևէ հայտարարություն առայժմ չի արվել:
Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էին 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Դրանք պետք է «ողջամիտ ժամկետներում» վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից: Սակայն Թուրքիան տևական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց, իսկ 2018թ. մարտի 1-ին էլ չեղյալ հայտարարեց արձանագրությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քրդամետ կուսակցության համանախագահը նաև դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Քրդամետ կուսակցության համանախագահը նաև դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |