Հասարակական12:04, 21 Մարտ 2018
Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին ֆիլմ է նկարահանվել

Մարտի 23-ին Թուրքիայի կինոթատրոններում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ ՝ Թուրքիայի զինուժի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին։
Ֆիլմը կրում է «Կարմիր բերետավորները. Աֆրին» անվանումը։ Ռեժիսորը Էրհան Բայթիմուրն է, իսկ սցենարիստները՝ Ջոշքուն Գյունեյդողուն և Այչա Բայթիմուրը։
Ֆիլմի նկարահանումները արդեն ավարտվել են։ Պաստառները արդեն փակցված են Թուրքիայի տարբեր քաղաքներում:
Թուրքական ընդդիմադիր աղբյուրը շեշտում է, որ թեև դեռ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը չի ավարտվել, այնուամենայիվ դրա վերաբերյալ արդեն ֆիլմ է նկարահանվել։
Աֆրինի գործողությունների մասին ֆիլմ նկարահանելը սուր քննադատության է արժանացել նաև սոցցանցերում:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ գործողության ժամանակ սպանվել է 46 թուրք զինվոր։ Քրդերի կորուստները հասել են 3603-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |