• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 20:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:11, 19 Մարտ 2018

Թուրք մտավորական. «Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ»

Թուրք մտավորական. «Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ»

Ընդդիմադիր հայացքներով հայտնի թուրք մտավորական Ջանդան Բադեմը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և դրան հաջորդած զարգացումները:

Արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարի մասին խոսելիս` Բադեմն ընդգծել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգում:

«ԱԶԿ-ական իշխանությունը, կոծկելով իր իրական դեմքը, խաբել է Եվրամիությանը (ԵՄ) և լիբերալներին: Հունաստանի և Հայաստանի կառավարությունները, որոնք քեմալիզմը համարում են իրենց թշնամի, իսլամիստների հարցում կարծեք թե ազնիվ ակնկալիքներ ունեին: Արդյունքը բոլորի համար հիասթափեցնող եղավ: Նկատենք, որ իսլամիստական յուրաքանչյուր շարժման վերջնարդյունքը միշտ եղել է բռնապետությունը: Այժմ, երբ իսլամիստական ֆաշիզմը ձեռք է գցել բոլոր հաստատությունները, հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգացվում ո՛չ լիբերալների, ո՛չ ալևիների, ո՛չ քրդերի և ո՛չ էլ Հայաստանի հետ: Սակայն բռնապետությունը բարդ իրավիճակում հայտնվելու դեպքում հնարավոր է կրկին սքողի իրական ինքնությունը»:

Ermenihaber.am-ի այն հարցին, թե արդյոք ԱԶԿ-ի և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) համագործակցությունն ազդել է ցյուրիխյան արձանագրությունների հարցում ԱԶԿ-ի քաղաքականության վրա, Բադեմը նշեց.

«Այո, համագործակցությունն ազդել է, բայց ոչ էականորեն: Թուրքիայում իսլամիստներն ազգայնական են, ազգայնականներն էլ իսլամիստ են: Նրանց միջև էական տարբերություն չկա»:

Անդրադառնալով հարցին, որ Թուրքիան մինչև այսօր արձանագրությունների չեղարկմանը պաշտոնապես չի արձագանքել՝ Բադեմը մեկնաբանեց. «Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ: Եվ չի լինելու առնվազն մինչև ընտրություններ»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստում չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները: Չնայած թուրքական մամուլի բուռն արձագանքին՝ Հայաստանի այս քայլին պաշտոնական Անկարայի կողմից որևէ հայտարարություն առայժմ չի արվել:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էին 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Դրանք պետք է «ողջամիտ ժամկետներում» վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից: Սակայն Թուրքիան տևական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց, իսկ  2018թ. մարտի 1-ին էլ չեղյալ հայտարարեց արձանագրությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}