Քաղաքական08:41, 13 Մարտ 2018
Թուրքիայի մեջլիսը լարված մթնոլորտում ընդունել է «ընտրական դաշինքի» մասին օրենքի նախագիծը

Թուրքիայի մեջլիսն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) ու նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) «ընտրական դաշինքի» մասին օրենքի նախագիծը:
Օրենքը բաղկացած է 26 կետից և կանոնակարգում է ընտրությունների ընթացքում կուսակցությունների համագործակցությունը դաշինքի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է իշխանամետ «Sabah» թերթը, մեջլիսում նախագծի քննարկումներն ընթացել են լարված մթնոլորտում: Օրենքի նախագծին կողմ են քվեարկել ԱԶԿ-ական և ԱՇԿ-ական պատգամավորները:
Ըստ ընդունված օրենքի՝ դաշինքի անդամ կուսակցությունների անունները քվեաթերթիկում նշված կլինեն առանձին-առանձին: Քվեաթերթիկները, որոնցում դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվան դիմաց նշումներ կարվեն, անվավեր չեն ճանաչվի, իսկ քվեն կգրանցվի դաշինքի հաշվին: Անցողիկ շեմը և կուսակցությունների, և դաշինքների համար նույն է՝ 10 տոկոս: Եթե դաշինքը հաղթահարի 10 տոկոսը, ապա դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները կհայտնվեն խորհրդարանում:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Նշվում է, որ սահմանադրական փոփոխություններով սկսված ԱԶԿ-ԱՇԿ համագործակցությունը կշարունակվի, և կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն դաշինքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |