Տնտեսական12:36, 12 Մարտ 2018
Թուրքիայից զենքի արտահանումը 5 տարում աճել է 145 տոկոսով

2013-2017թթ․ Թուրքիայից զենքի արտահանման ծավալները նախորդ հինգ տարիների համեմատ աճել են 145 տոկոսով։ Այս մասին է վկայում Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցը։
Զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհում զենքի արտահանումը կենտրոնացած է մի քանի արևմտյան երկրների ձեռքում։ Իսկ արևելքում զենքի արտահանմամբ աչքի ընկնող երկրների ցանկում, բացի Թուրքիայից, տեղ են գտել նաև Իսրայելը և Հարավային Կորեան։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որտեղ հատկապես վերջին տարիներին ռազմական գործողությունները հաճախակի են դարձել, զենքի վաճառքի ծավալները կրկնակի աճել են։ Զենքի հիմնական մատակարարներն այստեղ ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն են, իսկ տարածաշրջանում զենքի ամենախոշոր ներկրողը Սաուդյան Արաբիան է։
2013-2017թթ․ ընթացքում Սաուդյան Արաբիան 225 տոկոսով ավելի շատ զենք ու զինամթերք է ներկրել, քան նախորդ հնգամյակի ընթացքում։ Այս երկիրը զենքի երկրորդ ամենախոշոր ներկրողն է՝ աշխարհում՝ զիջելով միայն Հնդկաստանին։
Զեկույցից հայտնի է դարձել, որ աշխարհում վաճառվող զենքի մեկ երրորդը մատակարարում է ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ից արտահանվող զենքի ծավալները վերջին հնգամյակում աճել են 25 տոկոսով, իսկ այդ սպառազինության ուղիղ կեսն ուղղվել է դեպի Մերձավոր Արևելք։
Աշխարհի առաջատար զենք արտահանողների ցանկում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը։ Այս երկրները մատակարարում են աշխարհում վաճառվող զենքի 74 տոկոսը։ SIPRI-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում վերջին հինգ տարում զենքի վաճառքի ծավալներն աճել են 10 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Սի Ծինփինի հետ։

Մասնավորապես նշվում է, որ էլեկտրաէներգիայի օրական արտադրությունը հասել է 1 մլն 250․000 մեգավատտ-ժամի, իսկ ընդհանուր արտադրությունը ՝ 36.7 մլրդ կիլովատտ-ժամի։

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |