Միջազգային08:00, 07 Մարտ 2018
Հույն զինվորականների հարցը վերաբերում է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ Թուրքիայում ազատազրկված հույն զինվորականների հարցը ազդում է ոչ միայն Հունաստան-Թուրքիա, այլև Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների վրա։ Այս մասին նա խոսել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի ժամանակ։
«Հունաստանի զինվորականները միաժամանակ նաև Եվրամիության զինվորականներն են, ուստի այս հարցը վերաբերում է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին», - նկատել է տվել հույն նախարարը։
Կամենոսը նշել է, որ թեմայի վերաբերյալ տեղեկություններ է հաղորդելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ռոզ Գոթեմոլերին։ Նաև մանրամասնել է, որ պատահաբար թուրքական կողմ անցած հույն զինվորականները հույն-թուրքական սահմանին հետապնդելիս են եղել անօրինական փախստականներին և նրանց աջակիցներին։
Հունաստանի պաշպանության նախարարը առաջարկել է նաև, որ մինչև ռազմական դատարանի առաջ կանգնելը Թուրքիայում ազատազրկված հույն զինվորականները տեղափոխվեն Էդիրնեում Թուրքիայի դեսպանատուն։
Կամենոսն ընդգծել է, որ Հունաստանը և Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամներ, պետք է կարողանան նմանատիպ հարցերը խաղաղությամբ և բանակցային ճանապարհով լուծել։
Հայտնի է դարձել նաև, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Զրույցի ընթացքում այլ հարցերից բացի քննարկվել են նաև հույն–թուրքական հարաբերությունները և Թուրքիայում ազատազրկված հույն զինվորականների հարցը։ Հունաստանի վարչապետը Գուտերեշին կոչ է արել միջամտել հույն զինվորականներին հնարավորինս արագ Հունաստան վերադարձնելու գործին:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում Թուրքիայի անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին 2 հույն զինվորականի։ Զինվորականները սահմանային Կաստանիես անցակետի աշխատակիցներն են, ովքեր եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել էին և սխալմամբ անցնել թուրքական կողմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Օրակարգում են եղել Գազայում տիրող իրավիճակն ու մի շարք այլ հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |