Հասարակական06:59, 02 Մարտ 2018
Թուրքական դատարանը բեկանել է հայկական եկեղեցու պետականացման որոշումը

Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը բեկանել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման որոշումը:
Դիարբեքիրում քրդերի հետ բախումներից հետո Թուրքիայի կառավարությունը 2016թ. մարտ 21-ին որոշել էր պետականացնել Դիարբեքիրի Սուր շրջանի մի հատվածը, որտեղ գտնվում էին հայկական Սուրբ Կիրակոս, քաղդեական Սուրբ Սարգիս, հայկական կաթոլիկ, ասորական Սուրբ Աստվածածին և բողոքական եկեղեցիները:
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը Գերագույն վարչական դատարանում բողոքարկել էր նախարարների խորհրդի որոշումը: Դատարանն էլ կառավարության որոշումը չեղարկելու վճիռ է կայացրել՝ հղում անելով սեփականության իրավունքի պաշտպանության գործերով Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների (ՄԻԵԴ) կայացրած վճիռներին:
Դատարանը գործի քննության ընթացքում հարցադիմում էր ուղարկել Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարություն՝ պահանջելով տեղեկություն տրամադրել եկեղեցու պետականացման պատճառների, հետագա շահագործման նպատակների մասին: Սակայն նախարարությունը որևէ կերպ չի արձագանքել դատարանի հարցմանը:
Նշենք, որ եկեղեցին թուրք-քրդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել և 2015 թվականից փակ է մինչև այսօր: Եկեղեցու տարածք մուտքն արգելված է, քանի որ այն գտնվում է անվտանգության ուժերի հսկողության տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |