Տարածաշրջան12:29, 01 Մարտ 2018
Թուրքիայում հեղաշրջման փորձի ընթացքում 106.740 միավոր զենք է կորել
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի և դրան հաջորդող օրերին Թուրքիայում կորել կամ գողացվել է պետության հաշվեկշռում գտնվող 106.740 զենք: Տեղեկությունը հայտնի է դարձել Թուրքիայի ներքին գործերի նախարարության «2017-ի գործունեության զեկույցի» հրապարակումից հետո:
Թուրքիայում որոշակի քանակով զենքերի կորստի մասին խոսակցությունները սկսվել էին դեռևս 2016-ին, երբ խոսվում էր այն մասին, որ հեղաշրջման փորձի օրերին ձերբակալված կամ սպանված զինվորներից ու ոստիկաններից շատերի զենքերը կորել են:
Հեղաշրջման փորձի օրը սոցցանցերում երկարափող զենքերով երիտասարդների նկարներ էին հայտնվել: Պնդումների համաձայն՝ երիտասարդները եղել են «Օսմանյան օջախներ» կոչվող կազմակերպության անդամներ են եղել: Դրանից հետո էլ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ Անկարայի ոստիկանությունը զենք է բաժանել քաղաքացիական անձանց՝ ոստիկանների հետ խռովարարների դեմ պայքարելու համար:
2017 թվականի հուլիսին թեման տեղափոխվել էր մեջլիսի օրակարգ. գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Էրեն Էրդեմը զենքերի կորստի մասին գրավոր հարցադրում էր ուղղել երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, սակայն պատասխան չէր ստացել:
Թեման կրկին օրակարգում է հայտնվել ՆԳՆ-ի՝ զեկույցի հրապարակումով, ինչի արդյունքում պարզվել է, որ կորած կամ գողացված զենքերի թիվը բավական մեծ է: Նշվում է, որ զեկույցում ՆԳՆ-ը զենքերի կորստի պատճառների մասին շարադրելիս խոստովանել է նաև բազմաթիվ հարցերում գերատեսչության թերացումները:
80 էջանոց զեկույցում տեղեկություններ է հաղորդվել նաև իրադարձությունների հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին ու ծառայողներին տրված փոխհատուցումների չափերի, պետական ծառայողների վերաբերյալ սկսված հետաքննությունների, գողացված կամ կորած մեքենաների մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |