Քաղաքական06:54, 27 Փետրվար 2018
Քուրդ գործչի արտահանձման հարցում Թուրքիան ու Չեխիան կարող են գործարքի գնալ

Չեխիան և Թուրքիան կարող են գնալ գործարքի փետրվարի 25-ին Թուրքիայի պահանջով Պրահայում ձերբակալված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմի արտահանձման հարցում:
Չեխական մամուլը վարկած է շրջանառում, որ Մուսլիմի դիմաց Չեխիայի իշխանությունները պաշտոնական Անկարայից կարող են պահանջել ազատ արձակել Թուրքիայում կալանավորված իրենց 2 քաղաքացիներ՝ Մարկետա Վշելիհովային և Միրոսլավ Ֆարկասին:
Աղբյուրը նշում է, որ Չեխիայի վերոնշյալ քաղաքացիները 2016թ. Թուրքիայի Շըրնաք նահանգում կալանավորվել էին։ Նրանք մեղադրվում են Սիրիայի քրդական ուժերին անդամակցելու մեջ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական։
Հիշեցնենք, որ Թուրքիան փետրվարի 13-ին Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիան 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |