Քաղաքական11:04, 27 Փետրվար 2018
Թուրքիայի պահանջով Չեխիայում ձերբակալված քուրդ գործիչը ազատ է արձակվել

Փետրվարի 25-ին Թուրքիայի պահանջով Պրահայում կալանավորված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմը ազատ է արձակվել։ Վերջինիս գործով առաջին դատական լսումը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 27-ին։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը համապատասխան փաստաթղթեր է ուղարկել Չեխիային՝ Մուսլիմի արտահանձման վերաբերյալ, ով Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, ինչպես նաև ահաբեկչություն իրականացնելու մեջ։
Թուրքիան փետրվարի 13-ին Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիայի ղեկավարությունը 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին և կարտահանձներ իրեն։
Թուրքական աղբյուրը այլ մանրամասներ չի հաղորդում դատարանի որոշման մասին։
Մուսլիմի ազատ արձակմանը արդեն հասցրել է արձագանքել Չեխիայում Թուրքիայի դեսպանությունը։ Վերջինս մտահոգություն է արտահայտել տեղի ունեցածի շուրջ։
Որոշումը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |