Միջազգային07:09, 27 Փետրվար 2018
Fianancial Times: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բախման լուրջ վտանգ կա

Մարտադաշտում թույլ տրված ամենաչնչին հաշվարկային սխալը ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև անմիջական պատերազմի պատճառ կարող է դառնալ։ Նման մտահոգություն է հայտնել բրիտանական «Financial Times» պարբերականը:
«Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորումը, որի դեմ է ըստ էության ուղղված տարածաշրջանի բոլոր կողմերի պայքարը, վերջին շրջանում շատ է թուլացել։ ԻՊ-ի անկումը սիրիական տարածաշրջանում նույնքան վտանգավոր կարող է լինել, որքան և դրա հզորացումը։
«Ընդհանուր թշնամու բացակայության պայմաններում պատերազմի մեջ ներքաշված տարածաշրջանային և միազգային հակամարտող ուժերը տարբեր ճակատներից միջնորդավորված ձևով պատերազմում են միմյանց դեմ՝ իրենց զարմանալիորեն բազմատեսակ ներկայացուցիչների միջոցով։ Յուրաքանչյուր բախում ավելի է հեռացնում հակադիր շահերի միջև համաձայնության ձեռքբերման հնարավորությունը՝ սաստկացնելով բացահայտ առճակատման վտանգը»,- գրում է «Financial Times»-ը։
Այս համատեքստում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած զինադադարի որոշումը թեև դրական զարգացում է, բայց դրա արդյունավետությունն անվարժ արված վիրակապի տված օգուտից ավելին չի կարող լինել։
«Քանի դեռ որևէ միջազգային ֆորումում առավել երկարատև զինադադարի որոշում չի կայացվել, այդ որոշման դերը լարվածության նվազեցման հարցում փոքր կլինի։ Սիրիական պատերազմի յոթերորդ տարում այն, ինչ մնացել է Սիրիայից, կարող է տարածաշրջանային հզոր հրդեհի աղբյուր դառնալ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |