Քաղաքական08:27, 24 Փետրվար 2018
Թուրքիայում հազարավոր մարդիկ լքել են ազգայնական կուսակցության շարքերը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) անդամների թիվը կտրուկ նվազել է։ Վերջին 4,5 ամսվա կուսակցության շարքերը լքել է 14 հազար 341 անդամ։ Քաղաքական կուսակցությունների անդամների և գործունեության վերահսկողությամբ զբաղվող հանրապետական դատախազության հրապարակած տվյալների համաձայն «ԱՇԿ»-ն 2017թ. հոկտեմբերի 5-ի դրությամբ ունեցել է 498 հազար 915 անդամ, մինչդեռ ներկայումս այդ թիվը նվազել է 484 հազար 574-ի։
Կուսակցության անդամների արտահոսքը հիմնականում պայմանավորվում է նրանց՝«ԱՇԿ» նախկին անդամ Մերալ Աքշեների հիմնած նոր «Լավ» («İyi») կուսակցությանն անդամակցելու ցանկությամբ։
Նշենք, որ 2017թ.-ի հոկտեմբերի 25-ին հիմնված «Լավ» կուսակցությունը 2018թ. փետրվարի 22-ի դրությամբ ունի 51 հազար 64 անդամ։
Իսկ երկրի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)կուսակցության անդամների թիվը վերջին 10 ամսվա ընթացքում 580 հազար 128 անդամով ավելանալով՝ հասել է 9 միլիոն 949 հազար 45-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |