• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 18:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

13:40, 22 Փետրվար 2018

Պոլսահայ մտավորականները նոր պատրիարք ընտրելու կոչ են անում

Պոլսահայ մտավորականները նոր պատրիարք ընտրելու կոչ են անում

Թուրքիայի հայ համայնքի մի խումբ մտավորականներ, Պոլսո հայոց պատրիարքության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները քննության առնող բաց նամակով դիմել են հայ համայնքին։ Նամակը ստորագրողների թվում են այնպիսի համալսարանական դասախոսներ, արվեստագետներ, գիտաշխատողներ, երաժիշտներ ու գրողներ, ինչպիսիք են՝ Հայկո Ջեփքինը, Գևորգ Թյուրքերը, Գրիգոր Դինչքայըքջըն, Մանուել Չըթաքը, Մասիս Արամ Գյոզբեկը, «Ոմանք» երաժշտական խմբի տղաները, Լեռնա Էքմեքձիօղլուն, Նազան Մաքսուդյանը:

Մտավորականների նամակը՝ ստորև.

«Հանրային կարծիքի նկատառման,
Անցյալ շաբաթվա զարգացումները պատճառ դարձան որպեսզի բազմապատկվեն մեր այն մտահոգությունները, որոնք սկսել էին զարգանալ ընտրյալ վերջին պատրիարք Մեսրոպ Բ-ին անգործության դատապարտած հիվանդության ընթացքում:

Դատաբժշկական մարմինների կողմից հաստատված  հիվանդության հետևանքով ստեղծված վիճակին միջանկյալ լուծում գտնելու հույսով ու խառնակությունները կանխելու համար Արամ արք. Աթեշյանը 2010-ին պատրիարքական ընդհանուր փոխանորդ նշանակվեց (հակառակ Պոլսի պատրիարքական աթոռի կանոնակարգի)։ Դժբախտաբար այս ընթացքում որևէ հրաշք չէ պատահել, ու պատրիարքի առողջական վիճակը ավելի քան ինը տարի է՝ նույն է։ Որտեղ էլ լինի, ոչ մի աթոռ չի կարելի այսքան երկար ժամանակ թափուր թողել։ Ոչ մի տեղ չի կարելի  փոխանորդրության այսքան երկարաձգումը, երբ բուն աթոռակալը գործունակ չէ։ Ըստ եկեղեցական կանոնակարգի՝ աթոռը թափուր է  հռչակվում, եթե պատրիարքը յոթը տարի չի գործել։ Պատրիարքը թեև ողջ է, սակայն ավելի քան 9 տարի է, անգիտակից և անկողնային վիճակում է։

Թափուր է պատրիարքական գահը՝ կյանքի անխուսափելի, անժխտելի ու անշրջադարձելի հանգամանքների բերմով։ Հակառակը պնդել նշանակում է հայտարարել, թե Երկիրը չի պտտվում իր առանցքի շուրջ։

Ակնկալում ու պահանջում ենք, որ վերջ տրվի փոխանորդի կողմից պատրիարքական աթոռի կառավարմանը, և թափուր գահը հանրային քվեարկության արդյունքում գտնի հեղինակավոր ու արժանավոր գահակալի՝ ըստ մեր ավանդությունների և մեր քաղաքացիական իրավունքի։

Կոչ ենք անում Թուրքիայի հայ համայնքի բոլոր անդամներին ու հաստատություններին բոլոր հարթակներում օգտագործեն ամեն միջոց, բողոքեն ու մերժեն այս իրողությունը։

Հոգևորականներին, ի դեմս Կրոնական ժողովի,  հիշեցնում ենք հանրության առջև իրենց ունեցած պատասխանատվության մասին:  Նրանց կոչ ենք անում հարգել իրենց իսկ խոստումը։

Կոչ ենք անում նաև համայնքային հաստատությունների ղեկավարներին հրաժարվել կրավորական կեցվածքից, որը հակասում է  իրենց ընտրյալ ներկայացուցիչներ լինելու հանգամանքին և, պատասխանատվություն ստանձնելով, լինեն նախաձեռնող։ Վստահ ենք, որ քաղաքացիական հակազդեցություններն ու պահանջները  պիտի նկատի առնվեն այն պետական պաշտոնյաների կողմից, որոնք քաղաքացիների հանդեպ ուշադիր:

Հանրային խաղաղությունը պիտի հաստատվի միայն այն ժամանակ, երբ արդարորեն իրականանա պատրիարքական ընտրությունը, որը արդարության և իրավունքի պահանջն է։ Լռությունը, որ բխում է համակերպվելուց և հնազանդությունից ոչ թէ խաղաղություն է, այլ՝ հալածանք։

Նամակը ստորագրած անձինք՝

Լրագրողներ՝ Սևան Աթաօղլու, Րաֆֆի Հերմոն Արաքս, Պարույր Քույումջյան, Բագրատ Էստուկյան, Արիս Նալջը, Լորա Սարը, Հովհաննես Քըլըչդաղ, Նազը Թեմիր-Բեյլերյան

Բժիշկենր՝ Սարգիս Ադամ, Պարգև Բալըմյան, Րաֆֆի Սյուզմե

Երաժիշտներ՝ Սեզար Ավետիքյան, Թայիս Յըլդըզջը, Էրլին Թոմաօղլու, Պարթև Կարյան, Մասիս Արամ Գյոզբեկ, Արի Հերկել, Հայկո Ջեփքին, Հակոբ Մամիկոնյան, Ռուբեն Մելքիսեթօղլու, Լարա Նարին, Սարո Ուսթա, Մարալ Չափան-Աթաման, Բուրաք Պետիկյան

Դերասաններ՝ Գևորգ Թյուրքեր, Սևան Մադաթյան, Արարատ Մոր, Գրիգոր Դինչքայըքջը, Պողոս Չալկըջյան, Պերճուհի Բերբերյան

Գրողներ՝ Գևորգ Գրիգորյան, Թագուհի Թովմասյան, Ժակլին Չելիք, Լևոն Բաղըշ, Լեռնա Բաղդասարօղլու,

Լուսանկարիչներ՝ Նուրան Աքքայա, Յաշար Սարաջօղլու, Մանուէլ Չըթաք, Արման Քյոսե, Արամիս Քալայ

Արվեստագետներ՝ Միհրան Թովմասյան, Սարեմ Շեշեթյան, Հերա Պ. Թաշչյան, Մելիսա Բիլալ, Գրիգոր Սահակօղլու, Արամ Քե¬րովբյան, Մինաս Օֆլազ, Առեն Փերդեջի

Գեղանկարիչներ՝ Ժպիտ Բերրբերյան, Սայաթ Ուշաքլըգիլ, խեցեգործներ՝ Գայուշ Չալըքման, Անի Սեթյան,  ծաղրանկարիչներ՝ Հովհաննես Շաշքալ,  Սարգիս Փաչաջը, բանսեր՝ Սևան Դեյիրմենջյան, փիլիսոփա՝ Արաս Էրգյունեշ, ուսուցիչ՝ Ջան Էրզրումլուօղլու, պատմաբան՝ Լեռնա Էքմեքջիօղլու, արվեստաբան՝ Նորա Թաթարեան, հրատարակիչ՝ Էդուարդ Թովմասյան, թարգմանիչ՝ Արլեթ Ինջիդյուզեն, պարուսույց՝ Հակոբ Գյուլեչ, մարդաբան՝ Նազան Մաքսուդյան, ճարտարապետ՝ Զաքարիա Միզդանօղլու, գրականագետ՝ Արարատ Շեքերյան, պարուհի՝ Թա-լին Պ. Քյուրքջյան, իրավագետ՝ Լուիզ Պաքար, պատմաբան՝ Թալին Սուջիյան, դասախոս՝ Նուրհան Դավության, թարգմանչուհի՝ Սոսի Դոլանօղլու:

Աղբյուր`    Agos.com.tr

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել
Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել
Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել

Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները
Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}