Քաղաքական08:57, 22 Փետրվար 2018
Թուրք գործիչը դատական հայց է ներկայացրել Հունաստանի նախկին արտգործնախարարի դեմ

Հունաստանում գործող թուրքամետ «Բարեկամություն, հավասարություն, խաղաղություն» (DEB) կուսակցության նախագահ Մուստաֆա Ալիչավուշը դատական հայց է ներկայացրել Հունաստանի նախկին արտգործնախարարի դեմ։
Պատճառը վերջինիս հնչեցրած խոսքերն են. Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսն ասել էր. «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է։ Ես լավ թուրքի չեմ հանդիպել: Ինչքան էլ բարի կամք դրսևորենք, միևնույնն է, թշնամին անխիղճ է, պետք է նրա հախից գալ»։
Թուրք կուսակցապետն այս խոսքերը որակել է «ռասիստական և ֆաշիստական»։ Ըստ նրա՝ սրանով հույն նախարարը թիրախավորել և վիրավորել է Հունաստանի թուրք փոքրամասնությանը։ Նա հիշեցրել է, որ միայն Արևելյան Թրակիայում (հուն. Ֆրակիա) ապրում է 150.000 թուրք։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Էգեյան ծովում՝ 2 երկրների սահմանագծին գտնվող Քարդաք կղզու հատվածում (հուն. Իմիա) Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին:
Միջադեպի կապակցությամբ Աթենքում Թուրքիայի դեսպանը կանչվել Էր Հունաստանի ԱԳ նախարարություն: Հունական կողմը միջադեպի համար մեղադրել էր Թուրքիային՝ հայտարարելով, որ Անկարան միտումնավոր է սահմանային լարվածություն ստեղծում:
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ Քարդաք կղզու հատվածում միջադեպի սադրողը եղել է հունական նավը, որը «վտանգավոր մանևրեր է արել Էգեյան ծովում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |