• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 18:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:25, 22 Փետրվար 2018

Պետք է կենտրոնանալ ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ համագործակցության վրա

Պետք է կենտրոնանալ ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ համագործակցության վրա

Առաջիկա տարիներին Թուրքիան և Եվրամիությունը (ԵՄ) պետք  է կենտրոնանան ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ ռազմավարական համագործակցության վրա։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը։

Նա կարծիք է հայտնել, որ այդ կերպ հնարավոր կլինի երկու կողմերին հետաքրքրող և հարաբերություններում լարվածություն չառաջացնող նոր ընդհանուր նպատակներ ձևավորել, ինչը օգտակար կլինի թե ԵՄ-ի, թե Թուրքիայի համար։

ԵՄ հանձնակատարը նշել է, որ թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ազատ արձակման փաստը չի փոխում Թուրքիայի՝ որպես  իրավական պետության ընդհանուր պատկերը։ Ներկայումս այս երկրում հազարավոր մարդիկ դեռևս ազատազրկված են՝ առանց անգամ մեղադրական եզրականցության։ «Մենք չենք կարող անտեսել Թուրքիայում իրավական պետության այս լուրջ թերությունները», - ասել է նա։

Հահնը նշել է, որ Թուրքիայում քաղաքականությունը մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա։ Նա նկատել է, որ Թուրքիան իրավական երկիր է միայն ըստ սահմանադրության, իսկ գործնականում այս առումով շատ լուրջ թերացումներ կան։

Հանձնակատարը հիշեցրել է, որ ապրիլին կհրապարակվի Թուրքիայի վերաբերյալ հերթական զեկույցը, և եթե մինչ այդ լուրջ փոփոխություններ չլինեն, ապա զեկույցում հատկապես Թուրքիայի իրավական դաշտին ուղղված  քննադատություններ տեղ կգտնեն։ Նրա խոսքով՝ Բրյուսելը ակնկալում է, որ Թուրքիան կհարգի հիմնարար ժողովրդավարական իրավունքները, որոնց մեջ են մտնում նաև դատական համակարգի անկախությունը, իրավական պետության սկզբունքներին հավատարմությունը և  խոսքի ազատությունը։

Մյուս կողմից, Հահնը նշել է, որ իր աշխարհքաղաքական դիրքի և մեծաքանակ բնակչության շնորհիվ Թուրքիան Եվրամիության շատ կարևոր հարևանն է։ ԵՄ հանձնակատարը կարևորել է առևտրի և գաղթականների ճգնաժամի հաղթահարման ոլորտում երկկողմ համագործակցությունը, խոսել էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին։

Ըստ Հահնի՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում լարվածության առկայությունը կողմերից և ոչ մեկի համար ձեռնտու չէ։ Նա հույս է հայտնել, որ մարտի վերջին Էրդողանի և ԵՄ առաջնորդների միջև կայանալիք հանդիպումը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։

Աղբյուր`    dw.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը
11:50, 02 սեպ
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
11:13, 26 օգոս
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել
Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել
Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել

Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները
Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}