Քաղաքական12:28, 19 Փետրվար 2018
Աֆրինի գործողությունը կարող է խոչընդոտել Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացումը

Սոֆիայում ընթացող Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների ժողովի ժամանակ քննարկվել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ինչպես նաև ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզաների ազատականացման հարցը:
«Aksam» թերթի կայքի համաձայն՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Աֆրինի գործողության գլխավոր նպատակը պետք է լիներ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը, մինչդեռ իրականում դա այդպես չէ:
Աֆրինի վերաբերյալ նաև խոսել է Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա Զահարիևան: Վերջինս ասել է, որ թեպետ իրենք հասկանում են Թուրքիայի մտահոգությունները անվտանգության առումով,բայց և մտագոված են, որ Աֆրինում զոհվում են խաղաղ բնակիչներ:
Բելգիայի արտաքին գործերի նախարարն էլ կոչ է արել, որ Թուրքիան դադարեցնի Սիրիայում ռազմական գործողությունները: Նա նաև ասել է, որ Եվրամիության և Թուրքիայի միջև վիզաների ազատականացման վերաբերյալ մի շարք պայմաններ կան: Եվ դրանցից մեկը հենց Աֆրինի գործողությունը դադարեցնելն է.
«Կարճ ասած, եթե Թուրքիայի կողմից ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը չհամապատասխանի Եվրամիության արժեքներին, ապա վիզաների ազատականացման հարցում առաջաընթաց չի ապահովվի»,-հավելել է բելգիացի նախարարը:
ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնն էլ ասել է, որ Թուրքիայում օրենքի գերակայության հարցը դեռ լավ վիճակում չէ:
Հնչեցված քննադատություններին պատասխանել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը: Վերջինս, դատապարտելով ԵՄ-ի պաշտոնյաների հայտարարությունները, նշել է, որ ռազմական գործողություններով Թուրքիան փորձում կանխել իր սահմանների մոտ ստեղծվելիք «ահաբեկչական միջանցքը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |