Տարածաշրջան09:12, 16 Փետրվար 2018
Բաքվում կայացել է «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդի նիստը

Բաքվում կայացել է «Հարավային գազային միջանցք» նախագծի անդամ երկրների 4-րդ համաժողովը։
Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ բացման խոսքով հանդես եկած Ալիևը ընդգծել է, որ նշված նախագիծը նախատեսված է ոչ միայն Ադրբեջանական, այլև Կասպից ծովի արևելքի երկրների էներգետիկ աղբյուրների համար։ Ալիևի խոսքով՝ տարիներ առաջ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ձևավորված տարածաշրջանային համագործակցությանը այժմ արդեն այլ երկրներ էլ են միանում։
Նշենք, որ «Հարավային գազային միջանցքն» ընդգրկում է Շահ Դենիզ հանքավայրի 2-րդ հանքահորը, Հարավկովկասյան գազատարը, Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազատար ուղիները։
Ադրբեջանի նախագահի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2017թ․ դրությամբ ավարտվել են Շահ Դենիզ հանքավայրի 2-րդ հանքահորում նախատեսված աշխատանքների 99 տոկոսը, Հարավկովկասյան գազատարի աշխատանքների 95 տոկոսը, TANAP-ի գրեթե 95 տոկոսը և TAP-ի աշխատանքների շուրջ 66 տոկոսը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի գազի պաշարները կազմում են ավելի քան 2․6 տրիլիոն խորանարդ մետր, որը վերոնշյալ նախագծերի միջոցով ցանկանում են դուրս բերել համաշխարհային շուկա։
Հավելենք, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդի նիստին մասնակցել են Եվրամիության, Վրաստանի, Բուլղարիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Թուրքմենիայի, Ռումինիայի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Թուրքիայից համաժողովին մասնակցել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |