Մշակութային13:26, 15 Փետրվար 2018
Թուրքիայում կբացվի Վանի թագավորութան պատմությանը նվիրված թանգարան

2018թ.-ին ապրիլի 10-ին Վան քաղաքում բացվելու է թանգարան, որտեղ ներկայացված կլինեն Վանի թագավորության (Ուրարտու) պատմությանը նվիրված գտածոներ և բացառիկ նմուշներ:
Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի՝ Վանի նահանգապետ և համանուն քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մուրաթ Զորլուօղլուն հայտնել է, որ թանգարանի բացումը վաղուց էր նախատեսված, սակայն որոշակի խնդիրների պատճառով հետաձգվում էր:
Թանգարանի շինարարությունը, որը դեռևս շարունակվում է, ֆինանսավորվել է Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից (10մլն թուրքական լիրա, որը համարժեք է 263 622.23 դոլարի):
Բացման արարողությանը հրավիրվելու են Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ թանգարանի համար երկար ժամանակ նմուշներ են հավաքագրվել շրջակա տարածքներից: 2013թ. դրությամբ նմուշների թիվը հասնում էր 87 հազարի:
Ակնկալվում է, որ այն հանդիսանալու է Թուրքիայի ամենամեծ թանգարաններից մեկը: Թանգարանը զբաղեցնում է 54.000 մ² տարածք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Ermenihaber.am»-ի թղթակիցը ֆոտոխցիկով ֆիքսել է Բաքըրքյոյ շրջանի Զեյինլիք թաղամասում գտնվող հայկական եկեղեցու պատերի վրա ներկանյութերով արված գրառումները:

Նման որոշում է կայացրել Բաքըրքյոյ շրջանի համայնքապետարանը՝ տեղի բնակիչների պահանջով։

Վավերագրական ֆիլմում Արա Գյուլերը սկսում է պատմել իր մանկության, ընտանիքի, ինչպես նաև իր կարիերայի բեկումնային պահերի մասին:
Ուղիղ խոսք

Եթե Եվրամիությունը բացեիբաց ասի՝ Թուրքիային չենք ընդունելու, մենք էլ կհանգստանանք ու կանցնենք մեր «B» և «C» պլաններին:
ամենաշատ ընթերցված
Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։
Թուրքիայի նախագահն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը:
Սիրիայի նախագահ . «ԱՄՆ-ն ձեզ մատնելու է։ Բացի Սիրիայի բանակից ձեզ ոչ մեկ չի կարող պաշտպանել»։
Մեհմեթ Ալի Գյուլլերն իր հոդվածում անդրադարձել է Սիրիայի հարցում Թրամփի և Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնությանը և Պուտին-Էրդողան հարաբերություններին:
Էրդողանը մանրամասներ է ներկայացրել այս ոլորտում սպասվող փոփոխությունների մասին:
Օրացույց
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |