Միջազգային09:57, 14 Փետրվար 2018
Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Աֆրինի ռազմագործողությունը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթթիսի հետ։ Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի շրջանակներում։
Համաժողովին մասնակցելու նպատակով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան մեկնած Ջանիքլին նախ և առաջ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նախատեսված են նրա առանձնազրույցները ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի պաշտպանության նախարարների հետ, թուրք նախարարը կմասնակցի նաև միջուկային ծրագրավորման խմբի պաշտպանության նախարարների նիստին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Մաթթիասի և թուրք նախարար Ջանիքլիի հանդիպումը կկայանա թուրքական ժամանակով ժամը 20։00-ին։ Հանդիպման ժամանակ կքննարկվեն թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող Աֆրինի ռազմագործողությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային այլ խնդիրներ։
Ջանիքլին նաև մասնակցել է Հռոմում կազմակերպված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին։
Նիստին ներկա է եղել նաև ամերիկացի նախարար Մաթթիասը։ Թուրք նախարարը ներկաներին տեղեկություններ է հատնել «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության նպատակի ու ընթացքի վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |