Քաղաքական08:44, 12 Փետրվար 2018
Թուրքիայի փոխվարչապետն ԱՄՆ-ին կոչ է արել չփորձել Թուրքիայի համբերությունը
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի համբերությունը ստուգելուց:
Ըստ թուրքական «Aydınlık» թերթի կայքի՝ Բոզդաղը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) երիտասարդական կառույցի ժողովին ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել չգալ Թուրքիա՝ իրենց ինչ որ բան համոզելու համար:
Բոզդաղը մասնավորապես ասել է. «Արդեն հրաժարվե՛ք Թուրքիային օգտագործելուց ու նրա համբերությունը փորձելուց: Մի՛ եկեք Թուրքիային համոզելու: Գնացե՛ք ձեր մարզած, զինած լոգիստիկ աջակցություն տրամադրած ահաբեկչական կազմակերպություններով հետաքրքրվե՛ք, նրանց տրամադրած զենքերը հավաքե՛ք ու այլևս մի՛ զինեք: ԱՄՆ-ի զինվորները PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն», որին Թուրքիան ահաբեկչական կառույց է համարում-խմբ.) ահաբեկիչների հետ լուսանկարներ են հրապարակում ու հայտարարություններ անում: Դրանք մեզ չեն ճանաչում, ցանկանում են մեր աչքը վախեցնել: Թուրքիան այն երկիրը չէ, որին հնարավոր է վախեցնել»:
Բոզդաղը ԱՄՆ-ին ևս մեկ անգամ կոչ անելով դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդերին, շեշտել է, որ իրենց համար ահաբակչական կառույց է նաև ԱՄՆ-ի հովանավորյալ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցը, քանի որ դրանում մեծամասնություն են կազմում PYD-ի զինված ուժերը հանդիսացող YPG-ի («Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր»-ԺԻՈւ-YPG) զինյալները:
«PYD/YPG ահաբեկչական կազմակերպությունների անունը SDG (Սիրիայի Ժողովրդավարական ուժեր) փոխելով ծաղրում են ժողովրդին: Ժողովուրդը, ո՛չ կույր է, ոչ՛ էլ՝ հիմար:
Թուրքիային Ձեր տված խոսքը չեք պահել: Պետք է անցնեք Եփրատի արևմտյան կողմ չպետք է անցնեիք, Մանբիչում չպետք է մնայիք, զենք չպիտի տայիք (քրդերին-խմբ.): Սակայն շարունակեցիք մատարարարել: 5 հազար բեռնատար զենք տվեցիք: Այդ զենքերը ԻՊ-ի դեմ չօգտագործվեցին, Թուրքիայի դեմ օգտագործվեցին:
Թուրքիան արդեն նայում է ոչ թե խոսքերին, այլ՝ փաստերին: Պետք է վերջ տրվի մեր տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին հզորացնելուն ու աջակցելուն»,- ասել է թուրք նախարարը:
Ավելացնենք, որ Թուրքիան նախատեսում է այս հունվարի 20-ին սկսած Աֆրինի գործողությունը ավարտին հասցնելուց հետո ներխուժել Սիրիայում քրդերի կողմից վերահսկվող մեկ այլ շրջան՝ Մանբիչ: Սակայն այնտեղ գտնվող, քրդերին մարզող ամերիկացի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում դուրս գալ Մանբիչից՝ թույլ տալով Թուրքիայի ներխուժումն այնտեղ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Թուրքիայի կատարած այցը մեծ արձագանք է գտել գերմանական մամուլում:
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
«Պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |