Քաղաքական12:47, 09 Փետրվար 2018
Haberturk. ԱՄՆ-ը Թուրքիային «պատժելու» համար ցեղասպանության օրինագիծը օրակարգ կբերի

Փետրվարի 11-ին Թուրքիա են մեկնելու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ռայմոնդ ՄաքՄասթերը:
Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի՝ ամերիկացի պաշտոնյաները թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկեն թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները:
Վաշինգտոնում «Haberturk» լրատվամիջոցի թղթակիցը տեղեկություն է հաղորդել, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատրաստվում է կիրառել պատժամիջոցներ ՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության հարցը:
Նշվում է, որ հայաշատ Կալիֆորիայի օրենսդիրները նորից օրակարգ կբերեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:
Աղբյուրի պնդմամբ՝ եթե ամերիկյան նախկին ղեկավարության համար ձեռնտու չէր այդ օրինագիծը, ապա այժմ իրավիճակը փոխվել է:
Թղթակցի խոսքերով՝ այս անգամ մեծ է հավանականությունը, որ ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը կընդունվի, քանի որ, եթե նախկինում վերոնշյալ օրինագիծը կանխելու համար Թուրքիային օգնում էր իսրայելական լոբին, ապա այժմ այդ աջակցությունը այլևս չկա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |