Հասարակական14:29, 09 Փետրվար 2018
«Ժամանակ». Բեքչյանը հրաժարական տվեց, Աթեշյանը վերադարձավ փոխանորդի պաշտոնին

Պոլսի հայոց պատրիարքարանում կրոնական ժողով է գումարվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ: Ժողովը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 5-ին պատրիարքարան ուղարկված Թուրքիայի ներքին գործերի նախարարության նամակը քննարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է Պոլսի հայկական «Ժամանակ» թերթը, պատրիարքի տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր հայտնել է իր հրաժարականի մտադրության մասին՝ չցանակնալով մասնակցել ժողովին։
Խորհրդակցությունից հետո հստակացվել են հետևյալ կետերը.
1. Պատրիարքական ընտրությունը կատարվում է Եկեղեցու և պետության համաձայնությամբ և համագործակցությամբ։ Պատրիարքական Աթոռի պատմության մեջ միշտ առկա է եղել այս իրողությունը։ Հետևաբար սույն պաշտոնագրի բովանդակությունն ընկալվել է այս իրողության լույսի ներքո։ Պետությունն իր կամքը հայտնել է այն շեշտադրությամբ, որ 85-րդ պատրիարքին ընտրելու պայմանները հասունացած չեն և հետևաբար տեղապահի ընտրությունն անհիմն է։ Հետևաբար, ըստ օրենքների, հնարավոր չէ պատրիարքական աթոռը թափուր հռչակել՝ Մեսրոպ պատրիարքին հանգստյան կոչելով:
2. Սույն նամակը պահանջում է վերադառնալ 2016թ հոկտեմբերի 26-ին գումարված Եկեղեցական Ընդհանուր Համագումարից առաջ գոյություն ունեցող իրավիճակին։ Ուստի նույն նամակով հաստատվում է, որ 2010թ հուլիս 1-ին Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ ընտրված Արամ Աթեշյանը շարունակում է պաշտոնավարումը՝ համաձայն Նախարարների Խորհրդի՝ 2010թ օգոստոսի 18-ի պաշտոնագրի լիազորությունների։
3. Ժողովական հայրերը անհրաժեշտ են համարել ընդառաջել պաշտոնագրում տեղ գտած նկատառումներին՝ հանուն ապագայում պատրիարքի ընտրությունների բարվոք ընթացքի:
4. Ժողովական հայրերը շեշտել են նաև պատրիարքի ընտրությունը պատեհ ժամանակ անցկացնելու անհրաժեշտությունը։
Պատրիարքարանից համայնքին կոչ է արվել համայնքի ներսում խաղաղությունը գերադասել անձնական նպատակներից, հեռու մնալ համայնքի փխրուն խաղաղությունը վիրավորող և պառակտող նախաձեռնություններից ու արտահայտություններից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |