Մարզական08:20, 08 Փետրվար 2018
Օզբիլիսը պայմանագիր է կնքել մոլդովական ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պայմանագիր է կնքել մոլդովական «Շերիֆ» ֆուտբոլային ակումբի հետ:
Ակումբի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ կողմերի միջև համաձայնությունը կնքվել է թուրքական Բելեք քաղաքում:
27-ամյա ֆուտբոլիստն արդեն Մոլդովայում է և այսօր առավոտյան՝ մարզանքի ընթացքում, ծանոթացել է մարզչական կազմի և թիմակիցների հետ:
«Բարի գալուստ Շերիֆ ակումբ, Արաս: Մաղթում ենք քեզ հիանալի խաղեր, բազմաթիվ գոլեր՝ առանց վնասվածքների», -ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2016 թ հունվարին Արաս Օզբիլիսը 4,5 տարվա պայմանագիր էր կնքել թուրքական «Բեշիքթաշ» ակումբի հետ: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական «Rayo Vallecano», սակայն կես տարի անց կրկին վերադարձել «Բեշիկթաշ»:
Իսկ այս տարվա հունվարին Արաս Օզբիլիսը ակումբի ղեկավարությունից նախազգուշացվել է, որ պետք է իր համար նոր ակումբ փնտրի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Fenerbahce»-ի հարձակվող բոսնիացի մուսուլման Էդին Ջեկոյի արած ժեստը խաղադաշտում։
«Super Liga»-ի մասնակից 1 ակումբի և թուրքական 5 այլ ֆուտբոլային ակումբի նկատմամբ կիրառվել է տրանսֆեր իրականացնելու արգելք:
Արդա Թուրանը մեղադրվում է 2015-ից 2016 թթ-ին Իսպանայում գնտվելու ընթացքում հարկերից խուսափելու մեջ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |