Հասարակական09:12, 08 Փետրվար 2018
Մանրամասներ թուրք նախարարի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումից

Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքի հիմնադրամների ղեկավարներին հրավիրել էր հանդիպման նահանգապետի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ:
«Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը:
Փաստաբան Սեպուհ Ասլանգիլը, որը գլխավորում է պատրիարքի ընտրությունները համակարգող Նախաձեռնակ մարմինը, անդրադարձել է նահանգապետարանի՝ պատրիարքարան ուղարկած նամակին, որտեղ հայնտում էր, որ պետությունը Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում պատրաիարքի տեղապահ :
Ասլանգիլը ցավալի է համարել, որ նամակում տեղ գտած տվյալները շարադրված են եղել անփութորեն և նկատել է, որ նամակը գրվել է հապճեպ: Նա հիշեցրել է, որ պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանին այդ պաշտոնում ընտրել է պատրիարքության հոգևոր խուրհուրդը և այդ նույն խորհուրդն էլ դադարեցրել է նրա լիազորությունները: Ասլանգիլը, հիշեցնելով, որ հոգևոր խորհրդի որոշմամբ է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանգստյան կոչվել և ընտվել պատրիարքի տեղապահ՝ ընդգծել է, որ այս բոլոր գործընթացներն ընթացել են համաձայն եկեղեցական օրենքների:
Փաստաբանը քննադատել է նահանգապետարանին պատրիարքարան ուղարկված նամակում Գարեգին արք. Բեքչյանի հասցեին կիրառված «այսպես կոչված տեղապահ» արտահայտության համար՝ նշելով, որ ընտրված անձին նման կերպ դիմելը պատշաճ չէ:
Հանդիպմանը ներկա հայկական հիմնադրամների ղեկավարների մեծ մասը կոչ են արել վայրկյան առաջ ընտրություններն անցկացնել, որոշներն էլ հայտնել են, որ դժվար կլինի աշխատանքները Աթեշյանի հետ շարունակել:
Հանդիպման վերջում Սոյլուն պատասխանել է Ասլանգիլի քննադատություններին: Նա նշել է, որ պետությունն ունի օրենքներ, որոնց շրջանակներում էլ գործում է: Բացի այդ, ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի, պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին: Սոյլուն հայտնել է, որ հանդիպման մասին տեղեկություններ կփոխանցի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել մեկ ամիս հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |