Հասարակական10:44, 07 Փետրվար 2018
Թուրք գործիչ. «Հայերը Աֆրինում կռվում են թուրքական բանակի դեմ»

Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASİMDER) ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ Սիրիայի հայերը և ասորիները Աֆրինում քրդական ուժերի կազմում կռվում են Թուրքիայի զինված ուժերի դեմ:
Գյուլբեյը, ներկայացնելով իր տվյալները, նշել է, որ քրդական ուժերի կազմում, (Գյոքսելը վերջիններին համարում է ահաբեկչական խմբավորումներ-խմբ), կռվում են 14 քրիստոնյա երիտասարդ, որոնցից 4 հայ է, 3-ը՝ ասորի: Գյոքսելի տվյալները մեջբերել է թուրքական «Antalyasonhaber» լրատվական կայքը:
Գյոքսելը հիշեցրել է, որ օրեր առաջ Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինի ռմբակոծության ժամանակ Ռոշեր Կոնիս անունով հայ էր զոհվել, որը ներկայացվել էր որպես խաղաղ բնակիչ: Հակահայ գործունեությամբ հայնտի Գյոքսելը պնդել է, որ հայ երիտասարդը ոչ թե խաղաղ բնակիչ, այլ քրդական զինված խմբերին միացած հայերից մեկն է եղել:
Նա կրկին Հայաստանին մեղադրել է ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելու մեջ, ինչպես նաև շարունակել է պնդել, որ Արցախում գործում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ռազմական ճամբար, որտեղ հատուկ պատրաստություն է անցնում 1750 զինյալ: Ըստ նրա՝ սիրիական պատերազմի ժամանակ Հայաստանը Սիրիայում բնակվող հայերին և «եզդի քրդերին» տեղափոխել է Ղարաբաղ: Գյոքսելի խոսքերով այդ «եզդի քրդերը» Իրանով և Իրաքով սկսել են անցել Սիրիայի Քամիշլի շրջան, ապա Մանբիչ, իսկ հիմա Աֆրինում ԱՄՆ-ի մատակարարած զենքով կռվում են թուրքական բանակի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
«To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը բազմակողմանի դիվանագիտություն է վարում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |