Քաղաքական08:06, 07 Փետրվար 2018
Գերմանիայի նոր կառավարությունը ԵՄ-ին առաջարկելու է սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ

Գերմանիայոմ ձևավորվելիք կոալիցիոն կառավարությունը հանդես է գալու Թուրքիայի Եվրամիության անդամակցության բանակցությունները սառեցնելու օգտին:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ հարցի վերաբերյալ նման տեսակետ է հայտնվել Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցությունների կողմից կազմված կոալիցիոն համաձայնագրի նախագծում:
Թուրքիայի նկատմամբ կիրառվելիք քաղաքականության մասին բաժնում մասնավորապես ասվում է.
«Թուրքիան Գերմանիայի կարևոր դաշնակիցն ու ԵՄ-ի հետ բազմակողմանի հարաբերություններ ունեցող հարևանն է: Մենք ձգտում ենք Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություներ, սակայն Թուրքիայում ժողովրդավարության, իրավական պետության և մարդու իրավունքների ցուցանիշների տևական վատթարացման պատճառով չենք ցանկանում ԵՄ-հետ բանակցություններում նոր էջ սկսել, ինչպես նաև չենք ցանկանում փակել արդեն բանակցված որևէ էջ»:
Համաձայնագրում նշվում է նաև, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ու Մաքսային միության համաձայնագրի թարմացման հարցերը կարող են քննարկվել միայն այն դեպքում, երբ Անկարան կկատարի ստանձնած պարտավորությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |