Հասարակական12:45, 07 Փետրվար 2018
Հերքվել է լուրը, թե Էրդողանը հրաժարվել է նստել հասարակ աթոռի վրա Պապի հետ հանդիպմանը

Թուրքական մի շարք կայքերում և սոցցացներում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպման ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: Ըստ այդ շրջանառվող լուրերի, երբ կողմերը հանդիպել են Հռոմի պապի գրասենյակում, աշխատակիցները Թուրքիայի նախագահին առաջարկել են մի աթոռ (նկարում՝ կարմիր շրջանակով), որը տարբերվում էր Ֆրանցիսկոս Պապի համար նախատեսված աթոռից: Էրդողանը հրաժարվելով, իրեն առաջարկած աթոռից, պահանջել է, որ իր համար բերեն այլ աթոռ, որը նույնքան հարմարավետ է, որքան Հռոմի Պապինը: Վերոնշյալ լուսանկարը «Facebook»-ի 20 հազար օգտատեր հավանել է, իսկ 5 հազարը՝ կիսվել այդ լուսանկարով:
Բայց թուրքական «Haberler» լրատվակայքը, «Ihlas» լրատվական գործակալությունը, հանդիպմանը ներկա գտնված լրագրողներին վկայակոչելով, հերքել են վերոնշյալ տեղեկությունը և պարզաբանել, որ նկարում կարմիր շրջանակի մեջ առնված աթոռը ընդամենը նախատեսված է եղել թարգմանչի համար: Իսկ Էրդողանը բազմել է նույն այն աթոռին, որը նախկինում առաջարկվել է Պապի հյուրերին:
Հիշեցնենք, որ դա 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով Վատիկան կատարվող առաջին այցն է, որն արդեն մամուլում «պատմական» է որակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |