Հասարակական13:27, 06 Փետրվար 2018
Թուրքիան պաշտոնապես միջամտում է Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին նամակ է ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան՝ հայտնելով, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում որպես Հայոց պատրիարքի տեղապահ:
«Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ նույն նամակով նահանգապետարանը հայտարարել է, որ շարունակում է ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին որպես ընդհանուր պատրիարքական փոխանորդ:
Փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրությամբ նամակում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, ուստի նոր պատրիարքի ընտրության համար անհարժեշտ պահը չի հասունացել: Նահանգապետարանը պնդել է, որ առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր համարելու պատճառների շարքում չեն:
Նահանագապետարանը հայատարարել է, որ Բեքչյանի պատրիարքի տեղապահ ընտրվելու ամբողջ գործընթացը, ինչպես նաև այդ պաշտոնում նրա ընդունած բոլոր որոշումները անվավեր է համարում:
Հիշեցնենք, որ հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են նահանգապետարան խորհրդակցական ժողովի, որը տեղի կունենա փետրվարի 7-ին: Իսկ դրան նախորդել էր պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի դատական հայցն ընդդեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարության, քանի որ պատրաիարքիանի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումները պատկան մարմիններն անպատասխան էին թողել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:

Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։

Թուրքական մամուլը գրում է. «Քաղաքացին ապրում է պարտքով»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |