• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 23:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:22, 05 Փետրվար 2018

Հոլանդիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Հոլանդիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Հոլանդիայի արտգործնախարարությունը Անկարա վերադառնալու թույլտվությունից զրկված իր դեսպանին պաշտոնապես հետ է կանչել: 

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Նիդերլանդները հրաժարվել է նաև նոր դեսպան նշանակելու Թուրքիայի առաջարկից:

Նիդերլանդների արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում Թուրքիայի և Հոլանդիայի միջև ընթացել են բանակցություններ տարբեր մակարդակներով, որոնք, սակայն, ներկա փուլում երկկողմ հարաբերությունների կարգավորման որևէ հեռանկար չեն ապահովում: Այդ իսկ պատճառով Նիդերլանդների նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հետ կանչել Թուրքիայում Նիդերլանդների դեսպանին, որի մուտքը Թուրքիա արգելանքի տակ էր՝ սկսյալ 2017 թվականի մարտից: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք Թուրքիայում դեսպան չունենք, Հոլանդիան թույլ չի տա Թուրքիային իր տարածքում նոր դեսպան նշանակել: Այս տեղեկատվությունը քիչ առաջ փոխանցվել է Հաագայում Թուրքիայի գործերի հավատարմատարին: Սրանով դադար է տրվում Թուրքիայի հետ տարվող բանակցություններին»:

Հիշեցնենք, որ 2017-ի մարտի սկզբին Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարների Մևլութ Չավուշօղլուն և Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Նախարարների այցի նպատակն էր ապրիլին Թուրքիայում անցկացվաշ սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: Ավելի ուշ ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:

Թուրք պաշտոնյաներին մուտքի թույլտվություն չտրամադրելու պաշտոնական պատճառաբանությունը եղավ այն, որ Հոլանդիայի իշխանությունները չէին ցանկանում թույլ տալ թուրք նախարարներին իրենց երկրում նախընտրական քարոզչություն իրականացնել:

«Մենք չենք կարող թուրք նախարարներին թույլ տալ նախընտրական արշավ վարել Հոլանդիայում, հոլանդացիների շրջանում: Նույնիսկ եթե նրանց զրուցակիցներն ունեն թուրքական անձնագրեր, նրանք միևնույն է նախևառաջ հոլանդացիներ են», - պարզաբանել էր Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}