Իրավական09:26, 02 Փետրվար 2018
Վկա. Հրանտի սպանության մասին նախապես տեղեկություն է ստացվել, բայց որևէ միջոց չի ձեռնարկվել
Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության դատավարությունը։ Թուրքիայում լույս տեսնող հայակական երկլեզու «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հերթական դատական նիստին մասնակցել են մի շարք կալանավորված և ազատ վկաներ ու կողմերի փաստաբանները։
Ազատության մեջ գտնվող վկաներից մեկը՝ Հաջի Օմեր Ունալըրը, ով Դինքի սպանությունից առաջ աշխատում էր Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի հետախուզության բաժնում, ցուցմունքի ժամանակ պատմել է, թե ինչպես են իրենք հանցագործության մասին նախապես տեղեկություն ստացել։
«2006թ․ օգոստոսին Հյուսեյին Յըլմազի հետ գնացել էինք բաժին։ Օքան Շիմշեքը տեղեկություններ հաղորդելու նպատակով Յըլմազին իր սենյակ կանչեց։ Հինգ-տասը րոպե հետո ինձ կանչեցին՝ նշումներ անելու համար։ Ես թուղթ վերցրեցի ու սենյակ մտա։ Յասին Հայալն ասում էր, որ իր 3-4 ընկերների հետ Ստամբուլում պատրաստվում են սպանել հայկական ծագմամբ լրագրող Հրանտ Դինքին և զենք են փնտրում։ Ես այդ տեղեկությունները գրանցեցի։
Հետո համակարգչով ստուգեցինք Դինքի և «Ակոս» թերթի մասին տեղեկությունը։ Տեսանք, որ տեղեկությունը ստույգ է։ Հաջորդ օրը հետախուզական բաժնի նիստում հարցը քննարկվել էր։ Ես նիստերին չեմ մասնակցում, ավելի ուշ իմացա, որ նիստում այդ հարցն էլ է քննարկվել։ Որոշ ժամանակ անց Հյուսեյին Յըլմազը արձակուրդ գնաց։ Ես գնացի Օքան Շիմշեքի մոտ ու ասացի, որ այս հարցով որևէ հրաման չենք ստացել։ Շիմշեքն ասաց, որ խոսել է բաժնի տնօրեն Մեթին Յըլդըզի հետ, հրաման դեռ կտրվի։ Իսկ հետո մինչև սպանությունը ես այս մասին այլևս որևէ տեղեկություն չեմ ստացել», - պատմել է Ունալըրը։
Վկան հավելել է, որ չնայած ստացված տեղեկությանը՝ առանց համապատասխան հրամանի նա որևէ գործողություն սկսելու, ինքնուրույն միջոցներ ձեռնարկելու իրավունք չի ունեցել։ Իսկ իրենից ավելի բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր պետք է նման հրաման տային, ոչինչ չեն հրահանգել։ Ունալըրը նաև նշել է, որ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնում աշխատանքի անցնելուց հետո որոշ ժամանակ աշխատել է նաև նույն բաժնի արխիվում։ Վկայի խոսքով՝ այդ արխիվում Յասին Հայալի կամ նրա ընկերախմբի մասին որևէ տեղեկություն չի եղել։ Ոստիկանությունից ևս Յասին Հայալի վերաբերյալ ծանուցում չի ստացվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |