Տարածաշրջան07:17, 01 Փետրվար 2018
Իրաքյան Քուրդիստանը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Աֆրինում

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանn արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ դատաpարտվել է Թուրքիայի կողմից քրդերի դեմ Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Թուրքական «Gazetekarinca» ընդդիմադիր թերթի կայքը, հղում անելով քրդական «Rudaw»-ին, նշում է, որ խորհրդարանը ՄԱԿ-ին կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա ու ստիպել նրան հարգել միջազգային և հարևան ժողովուրդների իրավունքները:
Պահանջվել է, որ Աֆրինի սահմանները բաց լինեն, որպեսզի հնարավորություն լինի հումանիտար օգնություն ուղարկել այնտեղ: Նշվել է, նաև որ հարցը պետք է լուծվի ոչ թե ուժով և զենքով, այլ երկխոսությամբ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |