• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:07, 01 Փետրվար 2018

Թուրքիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Կատարում

Թուրքիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Կատարում

Թուրքիայի ռազմածովային և օդային ուժեր կտեղակայի Կատարում գտնվող իր ռազմաբազայում: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝  այդ մասին «Al Jazeera»-ի հետ զրույցում հայտնել է Կատարում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆիքրեթ Օզելը:

Մինչ այս Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով Թուրքիան 3 զորախումբ էր ուղարկել այնտեղ: Բացի ռազմական օգնությունից Թուրքիան Կատարին օգնել է սննդամթերքի մատակարարմամբ: Աղբյուրն ընդգծում է, որ դեսպան Օզելը չի հայտնել, թե Կատարում որքան թուրք զինվոր կա ներկայումս:

Ավելի վաղ Թուրքիայի կառավարության առաջարկով՝ 2017թ. հունիսի 7-ին, խորհրդարանի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:  

Հիշեցնենք, որ Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք  քննարկվեցին արտահերթ կարգով: Ճգնաժամի պատճառը այն էր, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը Կատարին մեղադրեցին տարածաշրջանն ապակայունացնելու և ահաբեկչությունը հովանավորելու մեջ։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
13:13, 01 սեպ
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}