Հասարակական12:24, 01 Փետրվար 2018
Deutsche Welle-ի անդրադարձը․ Թուրքիայում Լինչի դատաստանը սովորական է դառնում

Թուրքիայում Լինչի դատաստանը հետզհետե սովորական երևույթ է դառնում։ Նման խորագրով հոդված է հրապարակել «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը՝ անդարդառնալով Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմագործողությանն ուղեկցող քաղաքական-հասարակական զարգացումներին։
Աղբյուրը նկատում է, որ մի կողմից ձերբակալվում են Աֆրինի գործողության մասին սոցցանցերում կամ լրատվականներում հրապարակում կատարողները, մյուս կողմից թիրախավորվում են նաև երևույթին բացարձակապես չանդրադարձողները։
«Իշխանությանը մոտ կանգնած մի հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարները մեկ առ մեկ ստուգում էին հայտնիների սոցիալական ցանցերի հաշիվները։ Նրանք որպես «Աֆրինի գործողությանը չաջակցող հայտնիներ» պիտակավորում էին այն օգտատերերին, ովքեր Աֆրինի մասին որևէ հրապարակում չէին կատարել», - տեղեկացնում է «Deutsche Welle»-ն։
Նմանատիպ մեկ այլ դեպք է տեղի ունեցել դերասանուհի Գուփսե Օզայի հետ, ով իր թվիթերյան հաշիվն օգտագործում է գերազանցապես մշակութային կյանքի լուսաբանման համար և Աֆրինի մասին որևէ հրապարակում չի կատարել։ Սակայն երբ լսել է Ալյասկայում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի պատճառով հազարավոր մարդիկ նն զոհվել, դերասանուհին ցավակցական հրապարակում է կատարել։ Հենց այդ հրապարակման համար նա քննադատության է ենթարկվել այլ օգտատերերի կողմից։ Ի վերջո, Օզայը հարկադրված է եղել ներողություն խնդրել և հեռացնել Ալյասկայի վերաբերյալ իր գրառումը։
«Մի ռադիոհաղորդավար կոչ է անում զարկել բոլոր նրանց, ովքեր Աֆրինի օպերացիայի դեմ կբողոքեն, ձայն կհանեն․ լինի դա լրագրող, թե պատգամավոր։ Եվ սա ցույց է տալիս, թե Լինչի դատաստանի մշակույթը այս հասարակության մեջ ինչ աստիճանի է հասել։ 2008թ․ հրատարակված «Լինչի ռեժիմը Թուրքիայում» վերնագրով գրքի հեղինակ Թանըլ Բորայի վկայությամբ՝ անցած 10 տարիների ընթացքում Լինչի դատաստանի մշակույթում բացասական «զարգացում» է գրանցվել», - գրում է գերմանական պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ հասարակության շրջանում Լինչի դատաստանի տարածմանն ու սովորական դառնալուն մեծապես նպաստել է նաև դեկտեմբերին ընդունված համար 696 KHK-ն (օրենքի ուժ ունեցող որոշումը)։ Դրա համաձայն՝ «2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և ահաբեկչական գործողությունների կամ դրանց հաջորդած զարգացումների ճնշմանն ուղղված գործողությունները» անպատիժ կմնան։ Ընդ որում նմանատիպ հիմնավորմամբ անպատիժ կերպով ճնշումներ կարող են գործադրել ինչպես պետական աշխատակիցներն՝ իրենց պաշտոնական իրավասությունների ու պարտականությունների շրջանակներում, այնպես էլ այդպիսիք չհանդիսացողները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |