Իրավական07:20, 01 Փետրվար 2018
«Amnesty International»-ի Թուրքիայի ներկայացուցիչը կրկին կալանավորվել է

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի բաժնի ղեկավար Թաներ Քըլըչը կրկին ազատազրկվել է։
«BBC»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Քըլըչը պայմանականորեն ազատ էր արձակվել ընդամենը նախօրեին՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների 35-րդ դատարանի որոշմամբ։ Սակայն Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազ Ջաներ Բաբալօղլուն բողոքարկել է վճիռը։ Իր բողոքը դատախազը հիմնավորել է այն պնդմամբ, որ ազատության մեջ Քըլըչը «կարող է շարունակել համագործակցել ահաբեկչական խմբավորումների հետ»։ Ստամբուլի ծանր հանցագործությունների 35-րդ դատարանը չի ընդունել Բաբալօղլուի բողոքը և այն փոխանցել 36-րդ դատարան։ Այս անգամ քննության համար դատական հանձնաժողով է հրավիրվել։ Հանձնաժողովը վճռել է, որ Թաներ Քըլըչը պետք է շարունակի անազատության մեջ մնալ։
Հայտնի իրավապաշտպանը կրկին ձերբակալվել է։ Ներկայումս նա գտնվում է Իզմիրի Ալիաղա քրեակատարողական հիմնարկում։
Նշենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ փաստաբան Թաներ Քըլըչը ձերբակալվել էր հունիսի 6-ին՝ ևս 22 այլ փաստաբանների հետ։ Նրանք Ֆեթհուլլահ Գյուլենի դեմ ընթացող հետաքննության շրջանակներում մեղադրվել էին այդ կառույցի հետ կապի մեջ կասկածվող «ByLock» բջջային հավելվածն օգտագործելու համար։
Հունիսի 19-ին դատարանը կալանավորման որոշում էր կայացրել։ Վճռի հիմնավորման մեջ նշվել էր, որ Քըլըչը կալանավորվում է «ByLock» հավելվածը բեռնելու և օգտագործելու», «Zaman» թերթի բաժանորդը լինելու», «Zaman» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի քրոջ հետ ամուսնացած լինելու» և «իր երեխաներին օրենքի ուժ ունեցող որոշումներով (KHK) փակված դպրոցներում կրթության տալու» համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |