Տարածաշրջան08:18, 01 Փետրվար 2018
Թուրքիայի բնակչության թիվը՝ ըստ պաշտոնական տվյալների
Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի բնակչության թվաքանակի վերաբերյալ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայում պաշտոնապես գրանցված անձանց թիվն ավելացել է 995.654-ով՝ կազմելով 80.810.525 մարդ:
Երկրի արական սեռի բնակչության թվաքանակը կազմում է 40.535.135, կանանց թիվը՝ 40.275.390:
Բնական աճը 2017-ի համար կազմել է 12.4 %, 2016-ի 13.5-ի դիմաց:
Քաղաքաբնակ բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 92.5%-ը, գյուղաբնակները 7.5 %: Նշվում է, որ 2016-ին քաղաքաբնակները կազմել են ընդհանուր բնակչության 92.3 %-ը:
Բնակչության թվով ամենամեծ նահանգը Ստամբուլն է, որտեղ 2017 թվականի դրությամբ բնակվում է ողջ երկրի բնակչության 18.6 %-ը կամ 15.029.677 մարդ: Ստամբուլին հաջորդում է Անկարան՝ 5.445.026 բնակչությամբ: 3-րդը Իզմիր նահանգն է՝ 4.279.677 մարդ: Ամենասակավաթիվ բնակչություն ունեվող նահանգը Բայբուրդն է՝ 80.417 մարդ:
2017-ին երկրում բարձրացել է բնակչության միջին տարիքը՝ հասնելով 31.7-ի, 2016-ի 31.4-ի դիմաց:
Բնակչության խտությունը կազմել է 105 մարդ՝ 1 կմ քառակուսի հարաբերակցությամբ: 2016-ին այդ ցուցանիշը կազմել է 104 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |