Տարածաշրջան07:29, 31 Հունվար 2018
Մանբիչի խնդրիը լուծելու համար ԱՄՆ-ն կշարունակի բանակցել Թուրքիայի հետ

Պենտագոնի խոսնակ մայոր Ադրիան Գելովեյը խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին սիրիական հակամարտության համատեքստում:
Թուրքիան հունվարի 20-ին Աֆրինում քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը սկսելուց հետո, նպատակ ունի շարժվել դեպի Մանբիչ, որտեղ սակայն տեղակայված են ամերիկացի հատուկջոկատայիններ, ովքեր տեղի քրդական ուժերին օգնում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ լրագրողները ամերիկացի պաշտոնյայից հարցրել են արդյոք այժմ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչում ԱՄՆ-ն ու Թուրքիան առճակատման կգնան:
«Խնդրի շուրջ Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով բանակցություններ ենք վարում: Հաշվի ենք առնում Թուրքիայի մտահոգությունները՝ կապված իր անվտանգության հետ: Այս հարցը կարող է լուծվել միայն փոխադարձ համագործակցությամբ: Մենք կշարունակենք բանակցությունները ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի՝ Թուրքիայի հետ, որ խնդիրը ստանա իր լուծումը», պատասխանել է Գելովեյը:
Անդրադառնալով Սիրիայի քրդական ուժերից 30 հազարանոց նոր զորախումբ ստեղծելու ԱՄՆ-ի մտադրությանը՝ ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ-ն նման կերպ փորձում է նոր ուղիներ գտնել ԻՊ-ի դեմ պայքարում, ինչը բնական երևույթ է: Նրա խոսքերով՝ այդ զորախումբը միայն նպատակ ունի կայունացնել տարածաշրջանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պահանջել էր, որ ամերիկացիները դուրս գային Մանբիչից, սակայն պաշտոնական Վաշինգտոնը մերժել էր այդ պահանջը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |